HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազությունը՝ Վարդան Պետրոսյանի կալանքի եւ Սերժ Սարգսյանի հանձնարարականի մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.

Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը որոշ զանգվածային լրատվամիջոցների կողմից  ընկալվել և ներկայացվել է, որպես Հանրապետության նախագահի կողմից տրված  հանձնարարական՝ կոնկրետ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու մասին: Թյուրըմբռնումից խուսափելու համար ներկայացնում ենք մեջբերում Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի և ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություններից. 

Նախագահի մամուլի խոսնակի պատասխանը PANORAMA.am-ի հարցին.

«ՀՀ նախագահը իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միևնույն ժամանակ նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է  տեսնում»: 

http://www.panorama.am/am/politics/2013/11/11/saghatelyan-vardan-petrosyan/

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություն. 

«Հանրապետության նախագահի կողմից տրվել է հանձնարարական՝ վերանայելու կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերն ու դիտարկելու գործնական այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը` իրավակիրառ պրակտիկայի հստակեցման և այդ տեսակի խափանման միջոցների ընտրության հիմքերի որոշակիության և կանխատեսելիության հիմնավորմամբ, որի ուղղությամբ դատախազության կողմից արդեն իսկ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հանրությունը ժամանակին կիրազեկվի»:

http://www.prosecutor.am/am/50/item/8069/

ՀՀ գլխավոր դատախազությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ իրականացվում են աշխատանքներ ընդհանրապես կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված առկա մտահոգությունների, խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերի առնչությամբ: Ինչ վերաբերում է կոնկրետ մեղադրյալ Վարդան Պետրոսյանին ապա՝ անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը: 

Մեկնաբանություններ (1)

Ruzanna
Hrashali, patshats verlutsvats, baroyapes zargacats abdzi grarum e ' voghj bovandakutyunn ir parunakutyamb...: Shat hogeharazat ev ardaramit bovandakutyamb ev ankeghtsutyamb e grvats namak@...: Ete tujhoghner pastaban@ ' paron baloyan@ ankeghts motecum cucaberi, apa anmijapes ev anshahaxndir kirakanacni mer arjhanapativ derasan ' Vardan Petrosyani baregut qroj azers@ anmijapes kirakanacni ev kyanqi kkochi...: Erani te ays cavn u visht@ drakan lutsumov avartvi... ' erku koghmern el anaseli stressayin vichakum en...! ASTVATS IM, BAREGUT TER, OGNIR EV PRKIR voghj mnacatsnerin ev togh nranq shutapuyt verakangnen irenc qayqayvats aroghjutyun@...: AMEN !!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter