
Նախարարը` Վ. Պետրոսյանի մասին. «Չեմ կարող ասել, որ շատ ուրախ է, չեմ կարող ասել, որ վազում է արդեն»
Երեկ առավոտյան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել է կալանքի մեջ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց հենց նախարարը` ի պատասխան պատգամավոր Թեւան Պողոսյանի մտահոգությանը` դերասանի առողջության հետ կապված:
«Չեմ կարող ասել, որ շատ ուրախ է, չեմ կարող ասել, որ վազում է արդեն, բայց պետք է ասեմ, որ կա դրական փոփոխություն: Եղել են հանձնարարություններ, ցուցումներ քրեակատարողական հիմնարկի պետին, բժիշկներին: Վարդան Պետրոսյանը վերաբերմունքից, իր նկատմամբ ուշադրությունից, ձեռնարկված միջոցներից շնորհակալություն է հայտնել եւ ասել է, որ այնտեղ հանգիստ է իրեն զգում: Ամեն ինչ արվելու է, որ առողջության հետ կապված որեւէ խնդիր չունենա»,- նշեց Հրայր Թովմասյանը:
Նախարարի խոսքերով` առողջության հետ կապված բոլոր այն ծառայությունները, որոնք հնարավոր կլիներ Վարդան Պետրոսյանին տրամադրել ազատության մեջ, վստահեցնում է, որ դերասանը կստանա «Դատապարտյալների հիվանդանոցում»:
Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ից եկող ցուցումին` Վ. Պետրոսյանի կալանքի վերաբերյալ, նախարարն ասաց, որ լրագրողների թյուր ընկալման արդյունքում է նախագահի մամուլի քարտուղարի հաղորդագրությունը աղավաղվել:
Մեկնաբանել