«Բոլորս դեպի ԱԺ` մեզ աջակցող պատգամավորներին սատարելու»
«Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը ֆեյսբուքյան նոր իրադարձություն է ստեղծել և կոչ է անում իրականացնել այն.
«Հարգելի քաղաքացիներ, ինչպես շատերդ տեղյակ եք, 2014թ.-ի հունվարի մեկից բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո, նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի համաձայն ՊԱՐՏԱԴՐՎԱԾ են լինելու իրենց զուտ աշխատավարձի 6.6-ից մինչև 13.0% փոխացել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո ետ ստանալու պայմանով: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության և որոշ ԱԺ պատգամավորների ջանքերի շնոհիվ այս ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին ՝ ժամը 12:00-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է նշված բաղադրիչի կիրառման հետաձգումը: Կոչ ենք անում, նշված օրը՝ ժամը 12:00-ին, հավաքվել ԱԺ-ի մոտ և մեր ներկայությամբ սատարել մեզ աջակցող պատգամավորներին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել