HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցականները թունավորվել են շմոլ գազի արտահոսքից

Նոյեմբերի 13-ին, ժամը 10.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1998 թ. ծնված Արփինե Թ.-ն և 1998 թ. ծնված Նոնա Ե.-ն: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:
Պարզվել է, որ դպրոցում` դասասենյակում տեղադրված նավթի վառարանից շմոլ գազի արտահոսք է եղել, ինչի հետևանքով նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, աղջիկները թունավորվել են: Դեպքը տեղի է ունեցել Մադինա գյուղի դպրոցում: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter