Բաց դռների օր` տաքսու վարորդների համար
Այն վարորդները, ովքեր ունեն հարցեր տաքսոմոտորային փոխադրումների բնագավառում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ, հրավիրվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:Նրանց հուզող բոլոր հարցերին կպատասխանի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: Նախարարությունը տաքսու վարորդների համար բաց դռների օր է հայտարարում նոյեմբերի 15-ը` ժամը 15:00-17:00-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել