HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հունվարի 1-ից անցնելու ենք կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը». վարչապետ

«Հունվարի 1-ից մենք անցնելու ենք կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը»,- կառավարության այսօրվա նիստում հայատարարել է Տիգրան Սարգսյանը` նշելով, որ շուրջ 10 տարի ծախսվել նախապատրաստական աշխատանքների վրա: «Տեղի են ունեցել բուռն քննարկումներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ երկու անգամ ընդլայնված խորհրդակցություն է տեղի ունեցել, որոնց հրավիրվել են Ազգային ժողովի պատգամավորները, մասնագետներ, տրվել են լրացուցիչ հանձնարարականներ,- ասել է վարչապետը,- բոլոր շահագրգիռ կողմերը ստացել են իրենց հետաքրքրող և մտահոգող հարցերի պատասխանները, որոնց արդյունքում էլ Ազգային ժողովն ընդունել է մի օրենսդրական փաթեթ: Քանի որ մինչև հունվարի 1-ը մնացել է բավական քիչ ժամանակ, անհրաժեշտ է, որպեսզի այս բարեփոխման համար մեր պատասխանատուներն այս ժամանակահատվածում ակտիվ լինեն և ԶԼՄ-ների միջոցով կարողանան անհրաժեշտ տեղեկություն տրամադրել մեր քաղաքացիներին և առաջին հերթին նրանց, ովքեր հունվարի 1-ից մասնակցելու են կուտակային համակարգի վճարումներին:Հասկանալի է, որ այս մեկ ամսվա ընթացքում, երբ որ սկսելու են աշխատել նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցված հիմնադրամները, որոնք սպասարկելու են մեր քաղաքացիներին և կառավարելու են նրանց խնայողությունները, անհրաժեշտ է, որպեսզի շատ առարկայական հարցերի պատասխաններ տանք մեր քաղաքացիներին, թե հունվարի 1-ից հետո նրանք ինչպես են իրականացնելու այդ գործառույթը»:

 Սա առաջին հերթին վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը և Կենտրոնական բանկին` ասել է վարչապետը: «Այս կառույցների մասնագետներն ավելի մեծ ժամանակ պետք է տրամադրեն ԶԼՄ-ների հետ շփվելուն, որպեսզի մենք բոլոր հարցերի սպառիչ պատասխանները կարողանան տալ մեր քաղաքացիներին»,- ավելացրել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter