HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սանահինի բուսաճի վերացման համար 2011թ. բյուջեով նախատեսված է 6 մլն դրամ

Մշակույթի նախարարության տեղեկույթը՝ Սանահինի վերաբերյալ

Պատմական համառոտ ակնարկ. Վանքը հիմնադրել են քաղկեդոնական դավանանքը մերժելու համար բյուզանդական Ռոմանոս 1-ին կայսեր կողմից հալածական մի խումբ հայ կրոնավորներ 10-րդ դարի առաջին կեսին: Կառուցվել է այն տեղում, ուր, ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում խաչ է կանգնեցրել:

Պարսպի մեջ առնված հիմնական խումբը բաղկացած է 3 եկեղեցուց՝ գրատուն-մատենադարանից, գավթից (1181 թ.), նախագավթից (1211 թ.), հոգևոր դպրոցի գրատան սրահներից և դամբարաններից: Համալիրի ամենահին շինությունը՝ Սբ. Աստվածածին եկեղեցին, կառուցել է Աբաս Ա Բագրատունի թագավորը (928-953 թթ.):

Հաջորդը Ամենափրկիչ եկեղեցին է՝ կառուցված Խոսրովանուշ թագուհու կողմից 966 թ., որն իր իշխող դիրքով և տեսքով հետագայում դարձավ մայր եկեղեցի՝ Կաթողիկե:

Սբ Աստվածածին եկեղեցուց 12 մ արևելք Սբ. Գրիգոր եկեղեցին է: Հուշարձանախմբում քաղաքացիական ճարտարապետության զարդերից մեկն է Գրատուն-մատենադարանը՝ կառուցված 1063 թվականին: Շինարարական արձանագրության մեջ հիշվում է նշխարատուն անունով: Այստեղ պահվել են ոչ միայն գրքեր ու ձեռագրեր, այլև վանքի արժեքավոր իրերը, նշխարներ և մասունքներ: Այս գրատունը հայոց գրատների մեջ ամենահինն է և ամենամեծը:

Վանական համալիրը ներառում է նաև Սբ. Հարություն եկեղեցին (13-րդ դ.), Զանգակատունը (13-րդ դ.), Զաքարյանների դամբարանը (12-13-րդ դդ.), Աղբյուրը (1831 թ.), Գր. Տուտեորդու մահարձանը (1184 թ.):

Վանքում գործել է հոգևոր դպրոց, որն ավանդաբար կոչվում է Մագիստրոսի ճեմարան: Այստեղ դասավանդել են մշակութային և կրոնական նշանավոր գործիչներ Դիոսկորոս կաթողիկոսը, Անանիա, Հակոբ և Հովհաննես Սանահնեցիները, Գրիգոր Տուտեորդին և մեծ փիլիսոփա ու աստվածաբան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին:

Սանահին վանական համալիրը, ՀՀ կառավարության 1998թ. փետրվարի 5-ի N 55 որոշման համաձայն, սեփականության իրավունքով հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:

1999 թ. հուշարձան-համալիրն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի 2010 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարար տիկին Հ. Պողոսյանի և նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ տեղում քննարկվել են հուշարձանի հետ կապված խնդիրները: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետի տված հանձնարարականներից ելնելով՝ 2010-2011 թթ. ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները: Մասնավորապես.

1. 2011թ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ձեռք է բերել Սանահին վանական համալիրի նկատմամբ գույքային իրավունքի գրանցման վկայականը:

2. ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակաութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների համալասարանի հետ համագործակցության շրջանակներում 2010 թ. գերմանական մասնագետների խումբը Կլաուս Կերկովի գլխավորությամբ 3D scan լազերային տեխնիկայի օգնությամբ չափագրեց եկեղեցու հարավային ճակատը, որը խախտվել էր նստվածքների պատճառով, ինչի արդյունքում առաջացել էր ուղղահայաց ճաք:

Այդ խնդրի կարգավորումից էր կախված գմբեթի վերականգնման իրականացումը (վիթխարի գմբեթի բեռը, վերականգնման աշխատանքների հետևանքով էլ ավելի ծանրանալով, կարող է ամբողջովին կործանել եկեղեցին):

Ըստ գործընթացով նախատեսված ժամանակացույցի՝ գերմանացի մասնագետները 2011 թ. մայիսին Գուգարաց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Չուլջյան սրբազանի հովանավորությամբ իրականացրել են հուշարձանի տեխնիկական առումով վտանգված հատվածների հսկիչ սկանավորում, որի արդյունքները ներկայումս ենթարկվում են լաբորատոր մշակման:

Զուգահեռաբար մեկնարկվում են հուշարձանի մասնակի պեղման աշխատանքները (երկրաբանական հանույթի ֆիզիկատեխնիկական վիճակը պարզելու նպատակով), որոնք իրականացվելու են պետբյուջեի միջոցների հաշվին:

Ս.թ. սեպտեմբերին գերմանացի մասնագետների ներկայացրած և հնագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա կկազմվեն վանքային համալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք կլուծեն հուշարձանի վտանգված հատվածների խնդիրները:

Նախագծի տեխնիկական առաջադրանքով նախատեսված է նաև ֆիզիկաքիմիական մեթոդով լուծում տալ բուսաճի վերացմանը: Այդ աշխատանքների կատարման համար 2011 թ. բյուջեով նախատեսվել է 6 մլն դրամ, իսկ 2012-2014 թթ. ՄԺԾԾ-ով՝ հուշարձանի վերականգնման աշխատանքների համար՝ մոտավորապես 90 մլն դրամ:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
Nkary arden AMEN INCH e asum. AMOT........Yerevani kentronum amen tari mi OLIGARXAYIN yekexetsi en sarkum, isk TASNYAK mijnadaryan PATMAKAN yekexetsiner/mshakuytayin hushardzanner PLVUM en..................PETK e Hayastani BOLOR yekextsinery dartsnel PETUTIAN sepakanutiun u HANDZNEL Մշակույթի նախարարությանը. U Hayastanum KATOXIKOSIN piti PARTADREL amen tari VCHAREL TURK- mshakuytayin hushardzannery veranorogelu hamar.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter