Հայտնաբերել են ջրահեղձվածների դիերը
Նոյեմբերի 13-ին` ժամը 12.55-ին, ԱԻ նախարարությունը տեղեկություն էր ստացել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1971 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.:
Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Ժամը 10.42-ին ափից 3.5կմ հեռավորության վրա ջրափրկարարների և տեղի բնակիչների հետ համատեղ ուժերով հայտնաբերվել է Ն. Հարությունյանի դին:
Ժամը 11.02-ին ջրափրկարարները հայտնաբերել են Ա. Վարդանյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել