HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը պարզաբանում է, թե ինչու չի կարող տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագիրը

«Հետք» հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն` ստանալու «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և «ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերության միջև կնքված պայմանագիրը, համաձայն որի Հայաստան են ներկրվել «նոր սերնդի» ՀԴՄ-ները: Կառավարությունից հարցումը մակագրվել է ՊԵԿ, որտեղից էլ մերժել են տրամադրել` ուղարկելով հետևյալ պարզաբանումը.

«Դեռևս Ձեր 20.08.2013թ. Nh59-h4 գրությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ հայտնել ենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և թայվանական «ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերության («MiTAC Information  Technology Corp») միջև կնքված պայմանագրում ուղղակի սահմանված է, որ պայմանագիրը կոնֆեդենցիալ (գաղտնի) փաստաթուղթ է, դրա դրույթները առևտրային գաղտնիք են, և կողմերը իրավունք չունեն հրապարակել կամ այլ անձի հայտնել դրա դրույթների մասին: Պայմանագրի այդ դրույթը չի հակասում Հայաստանի Հանրապետության  օրենսդրությանը: Ավելին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասն սահմանում է, որ «Տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա oրինական հիմքերով այն ազատորեն uտանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար»: Պայմանագիրը չի պարունակում որևէ տեղեկություն, որն օրենքով չի կարող հանդիսանալ  առևտրային գաղտնիք (այդպիսիք նաև սահմանված չեն օրենքով): 

Միաժամանակ, հայտնել ենք, որ պայմանագրի ուժով խնդրո առարկա պայմանագիրն ամբողջությամբ կամ դրա առանձին դրույթներն ենթակա չեն հրապարակման կամ այլ անձանց փոխանցման:

Ինչ վերաբերում է, «փակելով առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները» պայմանագիրը տրամադրելու վերաբերյալ Ձեր նոր առաջարկին, ապա պայմանագրի բոլոր դրույթները, այդ թվում պայմանագրի պայմաններն առևտրային գաղտնիք են և ըստ պայմանագրի ենթակա չեն այլ   անձի տրամադրման կամ հրապարակման, հետևաբար, Ձեր նշած ձևով պայմանագիրը տրամադրել հնարավոր չէ:

Կրկին անգամ հատնում ենք, որ պատրաստ ենք նշված պայմանագրի հիման վրա իրականացվող գործարքի վերաբերյալ տրամադրել առանձին տեղեկություններ, պայմանով, որ այդ տեղեկություններն առևտրային գաղտնիք չեն հանդիսանում պայմանագրի կողմերի  համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter