HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արծվիկ Մինասյան. «Հայաստանի թիվ մեկ խնդիրը ՀԱԿ-իշխանություն գյալաջին չի»

Երկխոսությունից բացի՝ շատ կարևոր այլ խնդիրներ կան, որոնք վերաբերում են երկրի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելուն: Այս կարծիքն այսօր Ազգային ժողովում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Բայց, եթե նույնիսկ այդ երկխոսությունն իր բովանդակային առումով որոշակի աղերսներ ունենա իմ նշած հարցերի հետ, ավելին, քան մարտի 1-2 դեպքերի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն է, չի կարող լինել: Իսկ մենք ավելի շատ հակված ենք արդյունքների հասնելու համար գործողությունների պարտադրելուն: Եթե դրանից ավել արդյունք տա՝ ի շահ պետության, պետականության, մենք ավելի ուրախ կլինենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Սակայն պատգամավորն ավելի քան վստահ է, որ երկխոսության նպատակը իշխանություն ունենալն ու իշխանությունը պահելն է: Ըստ Ա. Մինասյանի՝ այս երկխոսությունը հասարակության ճնշող մեծամասնության հետ որևէ առնչություն չունի:

Պատգամավորի ասելով՝ եթե մենք խոսում ենք ներքաղաքական հանդուրժողականության, ներուժի համախմբման, ատելությունը վերացնելու և երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին, ապա ինչո՞ւ են երկխոսում միայն ՀԱԿ-ն ու իշխանությունը:

«Ինչո՞ւ են օտարել մյուս ուժերին, ինչո՞ւ է ՀԱԿ-ն իր վարքագծով ցեխ շպրտում բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք փորձում են իր կարծիքից տարբերվող կարծիք ասել: Կամ ինչո՞ւ է իշխանությունը ամեն գնով փորձում ոչ ՀԱԿ-ական ընդդիմությանը անկյուն մղել, որպեսզի նսեմացնի նրա դերակատարությունը: Սա ակնհայտ իրողություն է, և երկուսին էլ ձեռք է տալիս այսպիսի վարքագիծը»,-ավելացրեց Ա. Մինասյանը:

Պատգամավորի խոսքերով՝ եթե իր ասածը սխալ լիներ, ապա երկրի խնդիրներով մտահոգ ուժերը չէին առանձնանա, և երկուսով չէին զրուցի, ընդհուպ՝ արտահերթ ընտրությունների մասին:

«Երկուսն էլ հասկանում են, չէ՞, որ արտահերթ ընտրություններ չեն կարող լինել, համենայն դեպս՝ խորհրդարանական: Եթե այլ թեմա պիտի քննարկվի, ապա այդ թեման հուզում է բոլորին: Արտահերթ ընտրությունները ոչ կբերեն աղքատության կրճատման, ոչ էլ արտագաղթի կասեցման, ինչպես պնդում են ՀԱԿ-ի որոշ գործիչներ: Մոռացե՞լ են, որ իրենց իշխանության տարիներին է արտագաղթը հիմնավորվել մեր երկրում, մոռացե՞լ են միլիոնից ավել բնակչության արտագաղթը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Մեկնաբանություններ (1)

tigran20053
Mek el HYD -n,aysinkn duk

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter