Սեյրան Օհանյանն ընդունել է Իտալիայի դեսպանին
Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` կադրերի պատրաստման բնագավառում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը կարևորել են նաև մոտ ապագայում ՀՀ ԶՈւ մասնակցության հնարավորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը: Մանրամասն` այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել