HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատախազությունը նույնիսկ ջանք չի գործադրում` բացահայտելու ստեղծված իրավիճակի իրական մեղավորներին»

Ամերիկահայ գործարարի սնանկության հասցված ընկերության տնօրենի պաշտպանը պահանջում է օրենքի դաշտ բերել թալանի բոլոր մասնակիցներին 

«Արդյոք իմ պաշտպանյալն է այն միակ մեղավոր անձը, ով պետք է քրեական  պատասխանատվության  ենթարկվի»,- հարցնում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի սնանկության հասցված ընկերության տնօրենի փաստաբան Կարինե Հակոբյանը և պահանջում օրենքի դաշտ բերել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի բոլոր մասնակիցներին:

Գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով կառուցված Մաշտոցի 33/1 շեքում բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունն, ինչպես հայտնի է, ավարտված է: Իսկ ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպանը վերջին նիստում հրապարակեց իրենց պաշտպանական ճառը:

«Մարդկային  և իրավական  առումով ամբողջությամբ հասկանում եմ տուժողին, ով միակ և վերջին անձը չէ մեր երկրում` նման իրավիճակում հայտնված, ով կորցրել է գումար կամ բնակարան: Բայց արդյոք սույն գործով հիմնավորվե՞ց իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, և եթե այո, արդյոք իմ պաշտպանյա՞լն է այն միակ մեղավոր անձը, ով պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Բնականաբար` ոչ» ,- նշեց փաստաբանը և անդրադարձավ մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի ճառին, որը բառացիորեն մեղադրական եզրակացության կրկնությունն էր:

Ինչպես նշեց պաշտպան Կարինե Հակոբյանը, դատախազի մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած որոշ հանգամանքներ հերքվել են այս դատաքննության ընթացքում և սրան զուգահեռ միանգամայն այլ հանգամանքներ են բացահայտվել, մասնավորապես այն, թե, այնուամենայնիվ, ում էր ձեռնտու, և ով էր ունեցել նպատակ` Լ.Գյուլխասյանի բնակարանը չտալու: «Մի շարք ապացույցներով հիմնավորվեց, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում Ռ.Մանգասարյանի կողմից այլ անձի չի օտարվել, այլ տրվել է Վլադ Մանգասարյանի պարտավորությունների կատարման երաշխիք` վերադարձման պայմանով, Արմեն Գալստյանը և Գայանե Ստեփանյանը ակնհայտ սուտ ցուցմունք տվեցին բնակարանը գնելու վերաբերյալ, մինչդեռ որևէ լումա, և հատկապես գործարքի օրը, Գայանե Ստեփանյանը Արթուր Գալստյանին չէր տվել:  Իսկ Արթուր Գալստյանը Ռուբեն Մանգասարյանից բնակարան չէր գնել և նրան գումար չէր վճարել»,- նշեց պաշտպանը՝ գալով այն եզրահանգման, որ այս ամենի դեպքում Եսայանին պատժելը ինքնանպատակ է և ոչ թե` իրական արդարության բացահայտում: 

«Արդյոք Է. Եսայանին մեղավոր ճանաչելը կհանգեցնի սոցիալական արդարության վերականգմանը, իհարկե ոչ, քանի որ ստեղծված իրավիճակի իրական մեղավորները կվայելեն իրենց անպաժելիությունը, իսկ Լ.Գյուլխասյանն էլ կմնա նույն կոտրված տաշտակի առաջ, ընդհանրապես զրկվելով թե՛ իր գումարը, թե՛ բնակարանը ստանալու հույսից,  քանի որ, մեղավոր ճանաչվելով, կլուծվի քաղհայցի հարցը, և այլևս  Լ. Գյուլխասյանը կզրկվի պահանջ ներկայացնելու իրավունքից այն դեպքում, երբ ձեռքին ունի նախնական առուվաճռքի պայմանագիր, որտեղ գումարը համարվում է նախավճար, նաև սույն գործով արժեքավոր մի փաստ` Վլ. Մանգասարյանի ցուցմունքը»: 

Պաշտպանը ևս մեկ անգամ անդրադարձավ այն հանգամանքին, որ այս գործով  նախաքննությունը կատարվել էր թերի, ոչ օբյեկտիվ և բազմակողմանի, քրեական գործը հարուցվել է խարդախության հատկանիշներով, ապա կարճվել, հետագայում մեղադրանք է առաջադրվել Եսայանին: Ըստ նրա՝ նախաքննությունն ընթացել է ուղղորդված, չեն  պարզվել և բացահայտվել գործի համար այնպիսի հանգամանքներ, որոնք բացահայտվեցին դատական քննության ընթացքում, արհեստական ապացույցների միջոցով փորձ էր արվել մի մեղադրանք հիմնավորել, որով, մեղմ ասած, տուժողին կլռեցնեին: Իսկ արդյունքում, ձևական ապացույցների հիման վրա մեղադրանք առաջադրելով, նույնիսկ ջանք չի գործադրվում` բացահայտելու ստեղծված իրավիճակի իրական մեղավորներին:

«Բազմիցս սույն գործով հնչեց Սևակ Արզարունու անունը, ով ևս մեծ դերակատարություն ունի Վլ. Մանգասարյանի հետ միասին, սակայն այդպես էլ այդ անձը չհարցաքննվեց: Դատարանի կողմից պետք է գնահատման արժանանան նաև Գայանե Ստեփանյանի և Արմեն Գալստյանի ակնհայտ սուտ ցուցմունքները, քանի որ այդ անձինք, զգուշացվելով քրեական պատասխանատվության մասին, միևնույն է, սուտ ցուցմունք տվեցին: Այն, որ ցուցմունքները սուտ էին, հաստատվում է հենց Վ.Մանգասարյանի ցուցմունքով, ով հայտնեց, որ Լ. Գյուխասյանի բնակարանը պարտքի դիմաց է տվել, և հարցեր կան, դրանց լուծվելուց  հետո կտա բնակարանը, Ն.Հարթունյանի և Արթուր Գալստյանի ցուցմուներով ևս: Նարեգ Հարթունյանը մանրամասն պատմեց իրավիճակը` կապված  վիճելի բնակարանի հետ»:

Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց տուժող լուսինե Գյուլխասյանի պահանջով: Տուժող կողմը դատարանից 10 օր ժամանակ խնդրեց՝ իրեցն ներկայացրած քաղհայցի մասով վերջնական դիրքորոծման գալու համար, քանզի հնարավոր է, որ այն կամ փոփոխության ենթարկվի, կամ ընդհնարապես հանվի:

Դատական հաջորդ նիստը նոյեմբերի 29-ին է նշանակված: Այս մասին հայտնում է Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter