HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է ճապոնացի ՏՏ մասնագետ Ցուգիո Մակիմոտոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին: Այս մասին հայտնում է նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել և պարգևատրել մեր ժամանակների ՏՏ ոլորտի ամենաակնառու ճարտարապետներից մեկին, ում ձեռքբերումներն այդ ոլորտում շրջադարձային եղան և ազդեցություն ունեցան մեր կյանքի բոլոր բնագավառների վրա: Մենք Հայաստանում մեծ նշանակություն ենք տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը. այսօր այն մեր ամենազարգացող ոլորտներից մեկն է»,- հանդիպման ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա վստահություն է հայտնել, որ Ցուգիո Մակիմոտոյի այցը Հայաստան կխթանի Ճապոնիայի հետ մեր երկրի համագործակցությունը, միաժամանակ մեծ ոգևորություն առաջացնելով ՏՏ ոլորտում աշխատող հայաստանցի մասնագետների մոտ, այդ թվում՝ բոլոր այն երիտասարդների, ովքեր մտածում են ապագայում զբաղվել հենց այդ տեխնոլոգիաներով:

Ցուգիո Մակիմոտոն շնորհակալություն է հայտնել մրցանակի համար և մեծ պատիվ համարել Հայաստանի կողմից նման վերաբերմունքի արժանանալը՝ տեղեկացնում է նախագահականը: «21-րդ դարում համաշխարհային մրցունակության մրցավազքում հաղթելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների դերը չափազանց կարևոր և մեծ է: Մաղթում եմ, որպեսզի Հայաստանը և Ճապոնիան կարողանան համագործակցության եզրեր ստեղծել այդ ոլորտում»,- ասել է Ցուգիո Մակիմոտոն: Մանրամասն՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter