HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց` Իրանից

Նոյեմբերի 1-ին` ժամը 02.00-ին, ոստիկանության և պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները Արարատի մարզի Երասխ գյուղի խաչմերուկից, թմրամիջոց պահելու կասկածանքով, ոստիկանության Մեծամորի բաժին բերման էին ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Խ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էր մոտ 200գ ափիոնաման նյութ և մոտ 14գ  հաշիշանման զանգված:  Հայտնաբերվածն ուղարկվել էր փորձաքննության:

Ոստիկանության լրացուցիչ տեղեկատվության համաձայն` բերման ենթարկվածն իրենց հաղորդել է, որ ափիոն տեսակի դեղամիջոցը ձեռք է բերել Իրանի Իսլամական Հանարապետությունից Հայաստանում իրացնելու նպատակով: «Փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ ՔՕ 215 հոդվածի 2-րդ մասի, 266 հոդվածի 3-րդ մասի և 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,- տեղեկացնում է ոստիկանությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter