
Քաղաքացիական քննարկում «պարտադիր կուտակային»-ի դեմ (լուսանկարներ)
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը Մաշտոցի պուրակում այսօր անցկացրեց հերթական հավաք քննարկումը: Քննարկման ժամանակ քաղաքացիները կենսաթոշակային նոր համակարգի դեմ պայքարելու համար տարբեր առաջարկներ հնչեցրեցին:
Նախաձեռնության անդամների համոզմամբ` «բարեփոխումներ» անվան տակ իշխանությունները պարզապես դրամաշորթություն են պատրաստվում իրականացնել հունվարի 1-ից:
Ժողովրդի մեծ մասը, նույնսիկ նախաձեռնության անդամ քաղաքացիներից շատերը տեղյակ չէին օրենքի այն փոփոխությունից, որի հետևանքով հունվարի 1-ից իրենց աշխատավարձից պահումներ են արվելու: Քաղաքացիները քննարկեցին նաև պարտադրվող նոր համակարգի կանխատեսելի տնտեսական հետևանքները, այդ թվում` անխուսափելի գնաճը:
Քաղաքացիների դիտարկմամբ` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը հակասահմանադրական է և վնասելու է բոլորին: Նրանց կարծիքով`վնաս են կրելու նաև չգրանցված աշխատողները:
Մեկնաբանել