Բեռնատարը շրջվել է «Մերսեդեսի» վրա. կան տուժածներ
Նոյեմբերի 16-ին` ժամը 16.18-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ առաջին ոլորանին, տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Բեռնատար ավտոմեքենան շրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա: Նախնական տվյալներով` կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նախարարւթյունը տեղեկացնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել