HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ամուսնացեք, բաժանվեք, երկխոսեք, ճաշեք, ամեն ինչ արեք»

ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացը կարևորագույն մշակույթ է սերմանելու, և արդյունքում տարբեր կուսակցություններում առկա ներուժը ոչ թե բերելու է առճակատումների, այլ համադրումների, և այդ ներուժի շնորհիվ իրականացվելու են ծրագրեր' ի շահ պետության և ժողովրդի, իհարկե եթե երկխոսությունը ստացվի: Այսօր՝ Ազգային ժողովում հրավիրած ասուլիսի ժամանակ, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, ով իշխանության կողմից ներգրավված է ՀԱԿ-իշխանություն բանակցություններում:

«Չափազանց բարդ խնդիր է: Հենց այն հանգամանքը, որ որևէ հետխորհրդային երկրում այս մշակույթը ձևավորված չէ, խոսում է այն մասին, որ մենք լավ գիտակցենք, թե ինչպիսի լուրջ խնդիր ենք ուզում լուծել»,- ասաց Գագիկ Մինասյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավորն Արծվիկ Մինասյանն էլ ասաց, թե պետք չէ պետական շահը զոհաբերել անձնական շահին: Սրան հաջորդեց Գ. Մինասյանի արձագանքը, որը ծիծաղ առաջացրեց լրագրողների շրջանում. «Դուք չեք գտնի մեր կուսակցության մեջ մեկին, որ պետական շահն ու նպատակը ծառայեցնի իր շահին ու նպատակին»:

Լրագրողներից մեկի հարցին, թե բանախոս պատգամավորները որտեղ են պատկերացնում այն չեզոք տարածքը, որտեղ պիտի երկխոսեն ՀԱԿ-ն ու իշխանությունը՝ Գագիկ Մինասյանն ասաց, թե հարցը լուրջ չէ և չպատասխանեց, իսկ Արծվիկ Մինասյանն ասաց, թե այդպիսի տարածք է Դաշնակցության գրասենյակը:

Իրար հակառակ մի քանի կարծիքներ փոխանակելուց հետո Գ. Մինասյանը խորհուրդ տվեց գործընթացներին չվնասելու համար չփնովել երկխոսությունը:

«Ամուսնացեք, բաժանվեք, երկխոսեք, ճաշեք, ամեն ինչ արեք: Բայց որևէ մեկին իրավունք վերապահված չէ հայ ժողովրդի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ, անտեսելով նույն ժողովրդի ճնշող մեծամասնությանը, երկխոսել և ինչ-որ բաներ պայմանավորվել»,- հակադարձեց Արծվիկ Մինասյանը:

«Պարոն Մինասյան, սիրելիս, երկխոսելը Աստծո կողմից տրված իրավունք է: Ձեզ հետ էլ ենք խոսում, կարծում եք՝ Ձեզ հետ չե՞նք խոսում: Այդ իրավունքի իրացումը որևէ մեկը չի կարող որևէ մեկից խլել»,- ավելացրեց հանրապետական պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter