
Ակտիվիստներն ու մարցեցիները փակել են միջպետական ճանապարհը
Շուրջ երկու ժամ առաջ ակտիվիստները և Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները Վանաձոր-Մարց հատվածում փակել էին Վրաստան տանող միջպետական ճանապարհը: Ինչպես «Հետքի» հետ զրույցում ասաց ճանապարհը փակող ակտիվիստներից Բաբկեն Տեր-Գրիգորյանը, դա ակցիա էր, որով իրենք փորձել են ուշադրություն հրավիրել Մարցում երրորդ հէկի ապօրինի շինարարության փաստի վրա: Ճանապարհը փակողները պահանջել են դադարեցնել Մարցիգետի վրա նոր հէկի շինարարությունը:
Ճանապարհն արդեն բաց է, և ակտիվիստները վերադառնում են Երևան: Բաբկեն Տեր-Գրիգորյանը հայտնեց, որ հավաքվել էր շուրջ 50-60 մարդ, իսկ ոստիկանությունն այդպես էլ չի ժամանել ճանապարհի փակված հատվածը: Նա չբացառեց, որ ոստիկանության մեքենաներն էլ խցանված են եղել այն շարասյան մեջ, որն առաջացել էր ճանապարհի փակման հետևանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել