HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավատի կարծրացում նաև երկաթով

Հակոբ Սանասարյան

Կրոնավորներն ու հավատքով տարվածներն ամեն առիթով մատնացույց են անումաշխարհիկի համեմատությամբ եկեղեցականշինությունների կայունությունը: Իրոք՝ դա այդպես է: Բայց ինչու՞ է շրջանցվում այն, թե ինչով է պայմանավորված կրոնական շինությունների կայունությունը: Փաստ է, որ կրոնական շինությունների նախագծումը, շինանյութի ընտրությունը, շինարարության որակը, խնամքը կտրականապես տարբերվում է աշխարհիկից: Կրոնականի դեպքում ընտրվում է լավագույն շինանյութ, փորձառու շինարարներ, իրականացվում է խիստ հսկողություն: Բնականաբար, այս ամենը պետք է բերեր կրոնական շինությունների կայունության: Բացի նշվածներից, կրոնական շինությունների կայուն լինելուն մեծապես նպաստում է երևակայական էակի հանդեպ շինարարներիահն ու սարսափը:Հակառակ պատկերն ենք տեսնում աշխարհիկ շինությունների պարագայում. աշխարհիկը հիմնականում կառուցվում է՝ ինչպես պատահի:

Եթե ժամանակին կրոնական շինությունների կառուցմանհամարօգտագործվել է անգամձու, ապա այսօր կարգ է դարձելցեմենտի և մետաղի չափից ավելիառատ օգտագործումը,այն դեպքում, երբ անկախ պետականություն ձեռք բերելիս, համոզված էինք, որ մեր հիմնական միջոցները կուղղենք իրատեսական՝ կենսական կարևոր խնդիրների լուծմանը: Դժբախտաբար, կատարվում է հակառակը՝ պետությունը,աստիճանաբար կորցնում է իր ֆունկցիան, իսկ երկրումմեծ թափ էառնումեկեղեցաշինությունը և կյանքի կրոնականացումը:

Այսօր նոր կառուցվող և վերակառուցվող եկեղեցիներն ու վանքերը այնքան շատ են, որ անգամ դժվար է թվարկել: Մտնում ես Հայաստանի անգամ կիսալքված գյուղերը և առաջին բանը, որ նկատում ես, նոր կառուցված ու կառուցվող, ինչպես նաև վերակառուցվող եկեղեցիներն են,հոգ չէ, որ, օրինակ, դպրոց-մանկապարտեզները աղետալի վիճակում են: Ըստ տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետներից մեկը եկեղեցուն է հանձնել-նվիրել բազմաթիվ այգի-պուրակներ, որտեղ, մեծ հավանականությամբ, եկեղեցիներ կամ վանքերկկառուցեն:

Երևանի գեղատեսիլվայրերից մեկում(Կոմիտաս և Ազատություն պողոտաների խաչմերուկ), որտեղպուրակն ու լճակը մի հիասքանչ պատկեր էին ստեղծում ուերևանցիների համար հրապուրիչ վայր էր,վանք է կառուցվում: Մենք ականատես ենք, թե ինչ մեծ տրամաչափիմետաղաձողերու ինչ քանակությամբ ցեմենտ է օգտագործվում, կարծես ատոմակայան են կառուցում: Նույնիսկ ատոմակայան կառուցելիս, կարծում եմ, դժվար թե այսպիսի շռայլություն թույլ տային:

Եկեղեցաշինության ահավոր ծավալման հետ մեկտեղ մեծ թափ է առել բարձրադիր ժայռերի ու սարերի կատարներին խաչեր տեղադրելը: Օրինակ, Արագածի փեշի Քարե լճին հարող բլուրի վրա տեղադրված է պողպատյա մի հսկա խաչ, և անգամ դժվար է պատկերացնել, թե ճանապարհի բացակայության պայմանում ինչպես է այդ ծանր խաչըայդտեղ հասցվել: Քարե լճին նայելիս այժմ միանգամից աչքդ ծակում է իր դիքով իշխող խաչը: Հսկա խաչի կողքին նաև մի շատ բարակ ձողի վրա ամրացված է Հայաստանի Հանրապետության դրոշը, և, ի հակադրություն պողպատյա ամրակուռ խաչի երկաթբետոնյա ամուր պատվանդանի, դրոշի բարակձողն ուղղակի հարմարեցված է տեղի քարերի արանքում: Տպավորություն է ստեղծվում, թե ուր որ էայդ ձողըկտապալվի: Խաչի և դրոշի այս համադրությունը ճիշտ և ճիշտհամապատասխանում է եկեղեցի-հայոց պետականությանգոյակցությանը:Պատմական փաստերը ցույց են տալիս, որ թե՛կրոնական և թե՛ աշխարհիկ բացարձակ իշխանության ձգտող եկեղեցին, հարյուրամյակներ շարունակ մշտապես կարողացել է երկրորդականացնել պետության դերը, իսկ հնարավորության դեպքում՝ նպաստել պետականության կործանմանը, իսկ նոր ձևավորված պետականությունն էլ՝ խեղդամահ անել հենց օրորոցում: Օրինակները բազում են, սակայն նշեմ միայն հետևյալը՝ Հայոց կաթողիկոսի դավադիր ձեռքով կործանվեց Բագրատունյաց թագավորությունը (եկեղեցին սրբացրել է այդ դավաճանին և իրականում հայ ժողովրդի թշնամունու ամեն տարի նշում է նրա՝ Պետրոս գետադարձի տոնը), իսկ երբ Կիլիկիայում վերականգնվեց Հայոց թագավորությունը, եկեղեցին ուղղակի հոխորտաց՝ թե ի՞նչ իմաստ ունի թագավոր ունենալը, երբ կա կաթողիկոս:

Մի սարսափելի իրավիճակ է տիրում նաև մեր օրերում:Օրինակ, եկեղեցու կոպիտ ու անխիղճ միջամտությամբ բնավեր է լինում Հայոց մանկավարժությունը: Բացի այն, որ նրբագույն խորամանկությամբ «Հայոց եկեղեցու պատմություն» անվան տակ դպրոց են մտցրել կրոնը, այլևկրոն է քարոզվում նաև հիմնական առարկաների մեջ:Օրինակ,առաջին դասարանի այբբենարանի«Ճ» տառի բաժնում կարդում ենք. «Նոյը կենդանիների բոլոր տեսակներից զույգ-զույգ վերցնում է տապանի մեջ: Ջրհեղեղից հետո Նոյը մեկ-մեկ արձակում է կենդանիների ոտքերի կապերը: Ճնճղուկը չի համբերում.հենց այդպես՝ ոտքերը կապած թռչում է տապանից»: Նկարում կենդանիներիներով լեցուն նավ-տապանն է:«Ֆ» տառի բաժնում՝ «Մեր պապերը տուֆից վանքեր ու խաչքարեր են կառուցել»…Մայրենիի 2-րդ դասարանի գրքում գրված է, թե աստվածն ասաց… պիտի ջրհեղեղ անեմ, մարդկանց կործանեմ, նրանք շատ են չարացել…, իսկ 128 էջում՝ «Էջմիածնի վանքը Երևանում չի կառուցվել, քանի որ Քրիստոսն է ցույց տվել վանք կառուցելու տեղը»: Նկարում պատկերված է Քրիստոսը և եկեղեցաշինական դրվագներ:

Մտեք դպրոցներ և համարյա առանց բացառության միջանցքներում, դահլիճներում, դասարաններում կհանդիպեք սրբապատկերների, ավետարանային ասույթների և աստվածաշնչյան թեմաներով նկարազարդումների: Շատ դպրոցներում գործնական աշխատանքի ժամերին պարտադրում են, որ երեխաները խաչքարեր և եկեղեցիների մանրակերտներկառուցեն:Սրբապատկերների ենք հանդիպում աշակերտական տետրերի և դասագրքերի կազմերին, աշակերտական որոշ օրագրերի առաջին էջում տերունական աղոթքն է: Աշակերտներին վարժեցրել են տերունական աղոթքով ու խաչակնքվելով սկսել ոչ միայն Հայոց եկեղեցու պատմության, այլ նաև մյուս առարկաների ժամերը:Անգամ մանկապարտեզներում երեխաներին առաջինը սովորեցնում են տերունական աղոթքը, խաչակնքվել, կրոնական տոներին երեխաներին պարտադրում են նկարել կրոնական թեմաներով: Առանձին խոսակցության նյութ է Հայորդաց դպրոցներումկրոնի առատ քարոզը: Փաստորեն դպրոցներում և ուսումնական այլ կառույցներում քրիստոնեական դավանանք է պարտադրվում:

Եկեղեցին մտել է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, պետական գերատեսչություններ,նույնիսկ գիտությունների ազգային ակադեմիայում պաշտոնական նիստերը սկսվում են աղոթքով և անգամ խաչակնքումով: Նույն գործելակերպին ականատես եղա ՀՀ տնտեսության զարգացման 2013-2025 թթ. ծրագրի պաշտոնական քննարկման միջոցառումներին(2013 թ. մարտ և հունիս ամիսներին), երբմիջոցառումները սկսվեցինկրոնական ծեսով՝ աղոթքով՝ նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:Կա՞ավելի հիմար ու ծիծաղելի խաբկանք, քան կարկտահարության, երաշտի, վայրի գազանների, հիվանդությունների դեմ պայքարելու փոխարեն տերտերներհրավիրելը, որպեսզի նրանք աղոթքով լուծեն նշված խնդրները, կամ տերտերների զորագունդ պահել բանակում և շքերթներում էլ նրանց ցուցադրել և այս ամենը՝ պետականորեն:Արդյո՞ք սա չի խոսում պետական գործերում եկեղեցու հակասահմանադրական միջամտության մասին:

Կրոնական երանգ է տրվում նաև բնական համակարգին: Գնացեք, օրինակ, Լոռի և այնտեղ կտեսնեք, որ գեղատեսիլ ժայռերի կատարներին խաչեր են տեղադրված: Խաչեր են տեղադրված սարալանջերին, լեռնային լճերի ափերին: Վերջերս, իրականացնելով փափագս, նորից այցելեցի Նազելի լեռան մոտակայքի լեռնային լիճը, սակայն ինձ տհաճություն պատճառեց այն, որ լճի ափին արդեն մետաղյա խաչէտեղադրված: Հնարավոր չէ թվարկել ամենը, բայց հնարավոր չէ նաև չխոսել Արագածոտնի մարզում տեղադրված վիթխարի խաչ հսկայի մասին, որը, ըստ տարածված լուրերի, կառուցվել է իրավագիտության բնագավառում հայտնի պաշտոնյայի նախաձեռնությամբ: Խաչը նվիրված էՀայաստանը խաչի տակ պահելու 1700 տարվան և իր վրա կրում է1700 պողպատյա խաչեր(յուրաքանչյուր հաջորդ տարի ավելանալու է ևս մեկ խաչ): Այս խաչի բարձրությունը 33 մետր է, որը խարհրդանշում է հրեա Քրիստոսի ապրած տարիները (պետք է շնորհակալություն հայտնել ավետարանիչներին, որ նրա կյանքը չեն երկարաձգել մինչև80-90 տարի…):

Ամենևին չպետք է զարմանալ, եթե մի օր նույն շենքը լինի ե՛վ կաթողիկոսի նստավայր,ե՛վ նախագահական համակարգ: Կարևոր չէ՝ դա կլինի Էջմիածնում, թե Երևանում:

Ոչ միայն դպրոցներում են խեղում մանուկների ու պատանիների միտքը, այլ ընդհանրապես կրոնականացվում է հասարակությունը, այսինքն մարդկանց շեղում են իրական կյանքից: Պարզից էլ պարզ է, որ կրոնականացված հասարակությունը չի կարող գիտակցել իրական կյանքը, ունենալ սեփականնպատակներ ու ձգտել դրանց իրականացմանը:

Երկրում տիրող իրավիճակից կարելի է ենթադրել, որ համաշխարհային տիրապետության ձգտող ուժը, Հայոց առաքելական եկեղեցին և Հայաստանի Հանրապետության իշխանավորները դաշինքի մեջ են մտել: Արդյունքում խեղդամահ է արվում Հայոց պետականությունն իր օրորոցում:  

Մեկնաբանություններ (3)

Նուրան Սինանյան
Լիովին համաձայն եմ հոդվածի հեղինակի հետ։ Միայն չգիտեմ, ներկա իշխանության կողմից հասարակության կրոնականացումը արվում է միտումնավոր, ինչպես պարոն Սանասարյանն է ասում մարդկանց իրական կյանքից շեղելու նպատակով, թե դա տգիտության հետևանք է։
ArMen
Հարկավոր է առանց վախենալու առերեսվել սեփական պատմությանը։ Հաճախ մենք կոչ ենք անում թուրքերին, որ նրանք պետք է առերեսվեն իրենց պատմությանը ու ընդունեն եղելությունը, այդ իսկ նույն տրամաբանությամբ մենք էլ առերեսվելու մեր բաժինը ունենք մեր պատմության հետ։ Մինչև չձեռբազատվենք այն կեղծիքից ու տաբուից, որ ուղեկցում է մեզ արդեն է 1700 տարի, իզուր է խոսել անկախ պետության մասին, քանի չունենք սեփական գաղափարախոսություն ու սնվում ենք օտար՝ հուդա-քրիստոնեական գաղափարախոսությունից; Կարդացեք Հարգելի պրն․ Սանասարյանի գիռքը՝ http://issuu.com/mihranos/docs/avetaran?e=4590369/3313035
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայ եկեղեցին հայ ազգին ու հայ պետականությանը ԱՅՆՔԱ՜Ն վնաս է հասցրել,որ սրա մասին մի ամբողջ գիրք կարելի է գրել.մի հոդվածը կամ մեկնաբանությունը շատ քիչ է: Կարմիր գիծը (the bottom line)հետևյալն է. հայ իշխանավորները հայ եկեղեցուն ՄԻՇՏ օտգագործել են որպես ԳՈՐԾԻՔ՝ ա)լուսավոր ու հպարտ-ըմբոստ հայերի գլուխն ուտելու, և բ) ամբոխին ԲԹԱՑՆԵԼՈՎ իրենց տերերին հնազանդ մնալու համար:Սրա դիմաց եկեղեցուն տվել են պետական լծակներ ու կալվածքներ: Այսինքն՝ հայ եկեղեցին ԵՐԲԵՔ հայի՛ն ծառայող ՀՈԳԵՎՈՐ կառույց ՉԻ ԵՂԵԼ ու չէ՛:Իսկ քրիստոնեության ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ուղղակի ԿՈՐԾԱՆԵԼ է հայի հայրենիքը: Նրանք ԾԱՂՐԵԼ ու ՆՍԵՄԱՑՐԵԼ են հայի ԲԱԶՄԱԴԱՐՅԱ Աստվածների ՀԶՈՐ ու ԱԶԳԱՅԻՆ պատգամը. այսինքն՝ հայի մեջ կոտրել են ՀԱՅԿԱԿԱՆԸ,որ հայը հեշտ կառավարելի ու քրիստոնեաբար հեզ լինի: Ու սա արել են նաև օտարները՝ էլի՛ հայ եկեղեցու միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter