HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնդրում են փոխել բժշկի խափանման միջոցը

Բժշկական ազատ-անկախ արհմիությունը բաց նամակ է հղել ՀՀ առողջապահության, արդարադատության նախարարներին, գլխավոր դատախազին, ոստիկականապետին և մարդու իրավունքների պաշտպանին: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ Բժշկական Ազատ - Անկախ Արհմիության անդամներս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ Վահագն Մադոյանի՝ օրերս ծեծի ենթարկվելու և կալանավորվելու վերաբերյալ:

Բժիշկ Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցուց տալ): Չնայած, ՀՀ ՔՕ նույն հոդվածը նախատեսում է նաև տուգանքի ձևով պատիժ, բժիշկ Վ. Մադոյանը գտնվում է նախնական կալանքի տակ և նրա նկատմամաբ կիրառվում է կալանավորումը՝ որպես խափանման միջոց:

Հաշվի առնելով բժշկի կարևորագույն դերը մեր հասարակության մեջ և նաև այն, որ բժիշկ Մադոյանը չի հանդիասանում վտանգավոր հանցագործ, այլ հակառակը, մարդ՝ ով ամբողջ կյանքում մարդկանց ապրելու համար է պայքարել և բազում կյանքեր նվիրել ու փրկել, խնդրում ենք միջնորդել՝ փոխելու կալանավորումը` չբացակայելու ստորագրությամբ, և եթե դատավարության ընթացքում նույնիսկ ապացուցվի մեղքը` կիրառել համեմատաբար մեղմ պատիժ»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter