HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանն առանց ծխախոտի»

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանրային միջոցառում է անցկացնելու մայրաքաղաքի կենտրոնում:

Նոյեմբերի 21-ը աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարված է չծխելու օր: Նույն օրը` ժամը 16:00-ին, Հյուսիսային պողոտայի թիվ 5 շենքին հարող հրապարակում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Երևանն առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում կազմակերպում է հանրային միջոցառում` «Ընտրիր քո ճանապարհը» կարգախոսով:  

Միջոցառման օրը Հյուսիսային պողոտայում կտեղադրվեն հատուկ դեկորացիաներով տաղավարներ, որոնք կպատկերեն կյանքը` ծխախոտի կործանարար ազդեցութան ուղեկցությամբ և` առանց դրա:

 ՀԿԽԸ կամավորներն անցորդներին կլուսաբանեն ծխելու վնասների մասին` նրանց տրամադրելով տեղեկատվական նյութեր, նաև կխրախուսեն նետել ծխախոտները  համապատասխան արկղի մեջ, ինչի դիմաց նրանք կպարգևատրվեն քաղցրավենիքով: _____________________________________________________________________________

«Ընտրիր քո ճանապարհը» կարգախոսով անցկացվող հանրային միջոցառումն ամփոփում է «Երևանն առանց ծխախոտի» ծրագիրը, որը Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է ՀՀ նախագահի և Հայկական երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհով:

Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ` նպաստելով ծխողների թվի կրճատմանը: Ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի 10 դպրոցներում` 13-14 տարեկան շուրջ 1000 աշակերտների համար կազմակերպվել են ՀԿԽԸ-ի կողմից հատուկ մշակված դասընթացներ` ծխելու վնասների վերաբերյալ, տրամադրվել են տեղեկատվական նյութեր, անցկացվել է նկարչական մրցույթ: 

Խնդրի մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պատրաստվել և հեռարձակվել է սոցիալական հոլովակ, տեղեկատվական բաներներ են տեղադրվել սոցիալական ցանցերում:   

Նոյմբերի 21-ին` օրվա խորհրդի մասին տեղեկացնելու նպատակով կուղարկվեն նաև բջջային հաղորդագրություններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter