HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցցանցը և նոր մեդիան՝ Հայաստանում քաղաքացիական ակտիվությունն ու քաղաքական բանավեճը խթանելու միջոց

Այսօր Երևանում կազմակերպված համաժողովի քննարկման թեման էր նոր մեդիաների և սոցիալական ցանցերի դերակատարությունը Հայաստանի սոցիալական և քաղաքական կյանքում:

Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը՝ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների կատարելագործման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ:

Մոտ ութսուն մասնակիցներ՝ լրագրողներ, բլոգերներ, տեղական և միջազգային փորձագետներ, Ազգային ժողովի պատգամավորներ և քաղաքական գործիչներ, քննարկեցին մի շարք հարցեր, ինչպիսիք են, օրինակ՝ սոցիալական մեդիաները, քաղաքացիական ակտիվությունը և քաղաքական գործընթացների թափանցիկությունը, ավանդական և նոր մեդիաների միջև հարաբերակցությունը, ինչպես նաև սոցիալական մեդիաները և տեղեկատվության անվտանգությունը:

«Սոցիալական ցանցերի առաջացումը կտրուկ փոխեց մեր գաղափարներն արտահայտելու ու կարծիքները փոխանակելու ձևերը: Էթիկական կանոնների հարգման անհրաժեշտությունը, սակայն, լինի դա առցանց, թե ցանցից դուրս հաղորդակցության ընթացքում, մնացել է անփոփոխ՝ անկախ արագ զարգացող տեխնոլոգիաներից»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը համաժողովի մասնակիցներին իր ուղղված իր ելույթում,- հուսով եմ, որ այսօրվա քննարկումը կնպաստի առցանց միջավայրում ազատ արտահայտվելու իրավունքի և էթիկական չափանիշների հարգման միջև հավասարակշռության հասնելու արդյունավետ մեխանիզմների բացահայտմանը»:

Համաժողովին ներկայացվեցին նաև «Ֆեյսբուքի» օգտագործման վերաբերյալ համապարփակ հետազոտության արդյունքները: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախագահ Լաուրա Բաղդասարյանը նշեց. «Այսօրվա «Ֆեյսբուքի» լսարանը հայ հասարակության միկրոպատկերն է. այն ձևավորված է տարբեր տարիքի և զանազան քաղաքական և սոցիալական ոլորտների մարդկանցից:

Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե սոցիալական ցանցերը ինչ դերակատարություն ունեն Հայաստանում բազմակարծիք տեղեկատվության տարածման համար, ինչպես նաև դրա ազդեցությունը հանրության տարբեր հատվածների համար»:

Լուս.՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter