HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնության դեմ պայքարի միջազգային օրը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում

Բռնության տարբեր դրսևորումների և դրանց հետևանքների վերաբերյալ հանրության իրազեկությունը բարձրացնելու նպատակով Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Երևան Տարածքային զարգացման ծրագրի գրասենյակը (ՎՎՀ Երևան ՏԶԾ) Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում մի շարք միջոցառումներ իրականացրեց: Թիվ 103 ավագ դպրոցում աշակերտները  ֆիզիկական, հոգեբանական և տնտեսական բռնության թեմաներով ինտերակտիվ թատրոն ներկայացրեցին: Դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Ադրինե Նիդելյանը նշեց, որ այսօրինակ մանրապատումների օգնությամբ տեղեկացան բռնության վատ ազդեցությունը հասարակական ու ընտանեկան միջավայրում:

«Զեյթուն» մշակույթի կենտրոնում թիվ 44, 48 7 125 դպրոցների աշակերտների ծնողներն տեղեկացան երևեխայի հանդեպ բռնության տեսակներին և դրանց առանձնահատկություններին: Բանախոսը նշեց, որ երեխայի աճի և բնականոն զարգացմանը լրջագույն խոչընդոտ է բարձիթողությունը կամ անտեսումը, որը բռնության տարածված տեսակ է և այն հատուկ չէ միայն սոցիալական նվազ պայմաններում ապրող ընտանիքներում: Բռնության հոգեբանական, ֆիզիկական ու անտեսման տեսակները տարածված են հանրային կեցության բոլոր հարթություններում և յուրաքանչյուրի պայքարը դրանց հաղթահարման գործում կարևոր է: Տեղեկացվեց նաև սեռական բռնության ծանր հետևանքների և առանձնահատկությունների մասին, որն ուղղորդվում է հոգեբանական և ֆիզիկական բռնաճնշումներով: Սեռական բռնության տարածվածությունը այլ բովանդակություն է ստացել նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, քանի որ բռնացողները սոցիալական ցանցերն օգտագործում են նոր զոհեր գտնելու համար: Ծնողներից մեկն ասաց, որ իրազեկել անհրաժեշտ է նաև  երեխաներին, հատկապես համացանցային անվտանգության առումով:

«Ծեծը որպես դաստիարակության մեթոդ» թեմայով բանավեճ էր կազմակերպվել ծնողների և աշակերտների միջև թիվ 136 դպրոցում: Իսկ  թիվ  159 մանկապարտեզում փոքրիկները հայտնի հեքիաթների մոտիվներով  հիանալի ներկայացում ցուցադրեցին չար և բարի հերոսների կերպարներով: Փոքրիկ Գոհարիկը ամփոփեց միջոցառումը «Բարությունը կփրկի աշխարհը» կարգախոսով:

Համայնքի բանուկ հատվածներում ակտիվ երիտասարդները բռնության տեսարանով իմիտացիա էին կազմակերպել` նպատակ ունենալով պարզելու, թե որքանով են անցորդները համապատասխան ուշադրության արժանացնում փողոցում անծանոթ քաղաքացիների միջև բռնությամբ զուգորդված վեճերին: Ցավալի է, որ մի քանի «բեմադրված տեսարանների» տասնյակ ականատասներից միայն մի քանի  տարեց քաղաքացիներ միջամտեցին ներկայացված վեճին, իսկ անցորդներից մեկը նույնիսկ ասաց, թե. «Երեխաներ են էլի, թող կռվեն»:  

Այս մասին հայտնում են ՎՎՀ Երևան ՏԶԾ գրասենյակից: 

Մեկնաբանություններ (1)

Ararat
Իսկապես շառտ է կարևոր բռնության երևույթի վերաբերյալ իրազեկության բարձրացումը հանրությնա շրջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter