HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • Երբ խաղացողները չեն վստահում միմյանց

Իշխանություն-Հայ ազգային կոնգրես բանակցությունների առաջին «ռաունդը» կայացավ. հուլիսի 18-ին «Էրեբունի» հյուրանոցում տեղի ունեցավ Կոնգրեսի եւ իշխանական կոալիցիայի կողմից նշանակված պատվիրակների առաջին հանդիպումը, որն ավելի շատ ճանաչողական նշանակություն ուներ եւ ուղղված էր փոխադարձ ակնկալիքների եւ լիազորությունների շրջանակի հստակեցմանը: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)

  • Դատավոր Սիսակյանի աշխատանքային մեկ օրը

Չգիտեմ` չափազանց մեծ ինքնավստահությու՞նը, թե՞ ինքնավստահության պակասը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանին հարկադրեց արգելել լրագրողիս մուտքը դատական նիստերի դահլիճ: (Հեղինակ` Սառա Պետրոսյան)

  • Տնօրենը ընկերության փողերով բնակարան է գնել, իսկ Սեւակ Արծրունին` թիկնապահներ վարձել

«Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ընկերությանը հասցված վնասների մասին հիմնադիրը` Գարաբեդ Հարութունյանը, տեղեկացել է 2010 թ. սեպտեմբերին, երբ ընկերության տնօրեն դարձավ նրա որդին` Նարեգ Հարթունյանը: Հենց նա բացահայտեց, որ ընկերության միջոցները պակասում են: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)

  • 1 մլն դրամ աշխատավարձով վստահություն չվայելող դատավորներ

2011 թ. առաջին եռամսյակում Հայաստանի թվով 25 դատավորներ ամսական ստացել են 800.000 դրամ եւ ավելի բարձր աշխատավարձ: Նրանցից 8-ի աշխատավարձը գերազանցել է 1մլն դրամը: Բարձր աշխատավարձ ստացող դատավորների թիվն այս տարի ավելացել է: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Բանկից գումարը վերցրել ես` պետք է տաս

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում հուլիսի 18-ին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի եւ «ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ»-ի գումարի բռնագանձման պահանջով ներկայացրած հայցերով 16 գործ էր նշանակված քննության: (Հեղինակ` Լիլիթ Աբրահամյան)

  • Իրանցին հարեւանի հետ կռիվ տալով` Դիլիջանի տների արանքում հինգ հարկանի օբյեկտ է կառուցում

Այս տարվա փետրվարի 23-ից Դիլիջանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր Արշակ Շահոյան) սկսվել է Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 28-րդ տան սեփականատեր Սարդար Աբննուսիի հայցով դատը: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)

  • 68 քաղաքացի մնում է առանց բնակարանի եւ կորցնում 1,5 մլրդ դրամ

Երկար տարիներ արտերկրում ապրելուց տկն Ամալյայի դուստրը գումար է ուղարկում ծնողներին, որպեսզի վերջիններս իր համար բնակարան գնեն, ու նա տեղափոխվի Հայաստան: Նախնական պայմանագիր կնքելով «ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ի հետ Մամիկոնյանց 51/2 կիսակառույցում իր դստեր համար բնակարան ձեռք բերելու հույսով` տիկին Ամալյան երեք տարի սպասում էր բնակելիի շինարարության ավարտին: (Հեղինակ` Լիլիթ Նուրիջանյան)

  • Մարդու ներքին օրգանները երբեմն հայտնվում են Գորիսի փողոցներում

Գորիսի` այսպես կոչվող կենտրոնական աղբավայրը գտնվում է քաղաքի Գորիս գյուղ կոչվող թաղամասից ընդամենը 1,5-2 կմ հեռու: Երկու ամիս առաջ բնակիչներից մեկը հենց կենտրոնական փողոցում պոլիէթիլենային պարկ է նկատել, որի վրա նշված էր ինչ-որ անուն-ազգանուն: (Հեղինակ` Սուսաննա Շահնազարյան)

  • Գնանք բաղնիք, համ էլ`... կլողանանք

Ամբաստանյալի նստարանին հայտնված 3 կանայք Գյումրիում գործող «Սաշիկի սաունա» կոչվող շոգեբաղնիքի նախկին աշխատակիցներն են: 1954 թ. ծնված Քնար Մալխասյանին, 1953 թ. ծնված Անահիտ Մնացականյանին եւ 1965 թ. ծնված Նարինե Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով` կավատություն: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)

  • Համայնքները աղտոտում են շրջակա միջավայրը

Ախթալա - Շամլուղ ճանապարհահատվածի առաջին կմ-ի վրա, բավականին ուղիղ ճանապարհաեզրին է թափվում Ախթալա համայնքի կեցաղային աղբը: Աղբավայրը զարհուրելի գարշահոտություն է տարածում ճանապարհի շուրջ մեկ կմ տարածքում եւ դրան հարող անտառներում: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)

  • Նոր պայմաններում ճիշտ չէ եկեղեցու եւ պետության անջատ լինելը

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի հարցազրույցը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանի հետ

  • Հավատը մարդու էության հիմքում է

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի հարցազրույցը DEVAMM ընկերության նախագահ, «Ջումա» մզկիթի իմամ-ջամաաթ Հաջի Իլգար Իբրահիմօղլուի հետ

  • Տատը երազում է, որ սեպտեմբերի 1-ը «ուշանա»

9 տարեկան Եղիշե Պողոսյանը թեեւ չի գիտակցում, թե դատավորն ինչ կոչում է, սակայն կողքից լսելով` որոշել է իրավաբանի մասնագիտությունն ընտրել, որ դատավոր դառնա: Մասնագիտական կողմնորոշումը պատահական չէ: Նրա հայրը անազատության մեջ է, եւ Եղիշեն անձամբ է ցանկանում օգնել նրան: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Երկրաշարժից փրկվածը. մի քանի կենսագիր եւ մեկ որբ

988 թ. հոկտեմբերի 12-ին մի տղա, որը պետք է դառնայի ես, Գյումրիում` Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում, ծնվելու անսահման բախտն ունեցավ: 1988 թ. դեկտեմբերի 7-ին հնամենի հողը ուժգնորեն ցնցվեց 6.9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժից: (Հեղինակ` Սամվել Արմեն)

  • Արա Բալիոզյան. հեղինակ, ում լռեցրել են հայրենիքում

Արա Բալիոզյանը ճանաչված գրող է, թարգմանիչ եւ հրապարակախոս: 30-ից ավելի գրքերի հեղինակը ծնվել է Աթենքում, կրթություն է ստացել Վենետիկում: Նրա գրքերը շատ են հրատարակվում ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում: (Հեղինակ` Մերի Միքայելյան)

  • Կոտրած տաշտակի առաջ...

Այս տարի էլ հայկական ֆուտբոլային թիմերը եվրոպական ակումբային մրցաշարերում անփառունակ ելույթներ ունեցան: Մեր թիմերից վերջինը` Երեւանի «Միկան», այսօր տանը պատասխան հանդիպումը կանցկացնի նորվեգական «Վոլերենգայի» հետ, որին Օսլոյում զիջել է 0:1 հաշվով: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter