Կկայանա հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստը
ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի 2013թ. նիստը կկայանա ս.թ. նոյեմբերի 22-ին մայրաքաղաք Վաշինգտոնում: ԱՄՆ կառավարությունը կներկայացնեն պետքարտուղարի եվրոպական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Փեյջ Ալեքսանդրը և Եվրոպական աջակցության համակարգող Դանիել Ռոզենբլումը:
Ներկա կգտնվեն նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը: Հայկական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ներակայացուցիչներ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի ու բնական պաշարների, բնապահպանության նախարարություններից, կղեկավարի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նիստին ներկա կլինի նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը:
«Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը ամենամյա նիստերի միջոցով աշխատում է խորացնել տնտեսական հարցերի շուրջ հայ-ամերիկյան երկխոսությունը՝ զարկ տալու երկու երկրների միջև առևտրին ու ներդրումներին»,- տեղեկացնում է դեսպանատունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել