Շտապօգնության խմբի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն է կատարվում
Նոյեմբերի 21-ին` ժամը 01.25-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Սասունցի Դավթի նրբանցքի տներից մեկը, որտեղ տան բնակիչը հարձակվել է բժիշկների վրա, դանակով սպառնացել և քաշքշուկ ստեղծել: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խմբին շտապօգնության ենթակայանի բժշկուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.17-ին, շտապօգնության խումբը հիվանդ կնոջը բուժօգնություն ցուցաբերելու համար կանչով մեկնել է Սասունցի Դավթի նրբանցքի տներից մեկը, որտեղ մի տղամարդ, հայտնելով, որ հիվանդն արդեն մահացել է, քաշքշել է իր հագուստներից, ոտքով հարվածել իր աճուկային շրջանին, այնուհետև խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել իրեն ու խմբի մյուս աշխատակիցներին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունը հայտնում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել