HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Էլ-Քուվեյթի նահանգապետին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Ահմադ ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հյատնում է կառավարությունը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Էլ-Քուվեյթի նահանգապետի այցը մեր երկիր կխթանի հայ-քուվեյթյան հարաբերությունների ամրապնդմանը: «Վերջին շրջանում մեր երկկողմ ծրագրերը նոր թափ են ստանում: Հայաստանը շահագրգռված է Քուվեյթի հետ փոխգործակցության ընդլայնման և վերամշակող ձեռնարկությունների ստեղծման ու ներդրումային այլ ծրագրերի իրականացման գործում»,- ասել է Տ. Սարգսյանը:
Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Ահմադ ալ-Սաբահը, Ինչպես հայտնում է կառավարությունը, Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և նշել, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ կապերի սերտացումը և պատրաստակամ է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցության զարգացմանը: 
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն անցնում է «Բաց երկնքի» քաղաքականությանը: Այդ համատեքստում վարչապետը Էլ-Քուվեյթի նահանգապետի հետ քննարկել է երկկողմ ուղիղ չվերթերի կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: Տեղեկացվել է, որ առաջիկայում տեղի է ունենալու Հայաստանի և Քուվեյթի ավիացիոն բնագավառների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում էլ քննարկվելու է վերը նշված հարցը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-քուվթյեյան միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքներին և հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter