Իտալիայի նախագահը պարգևատրել է Էդուարդ Թոփչյանին
Նոյեմբերի 20-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն արժանացել է «Աշխատանքային վաստակի» համար շքանշանին (Order of Merit for Labour / Орден «За заслуги в труде»)` Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը:
Մրցանակը Էդուարդ Թոփչյանին հանձնվել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի, Ֆիլհարմոնիկ նվագախմբի և բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ՝ ՀՀ-ում Իտալիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել