HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի շրջանակներում Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Աշոտ Հովակիմյանը նոյեմբերի 21-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն իր հայ պաշտոնակցին վստահեցրեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու են աջակցություն ցուցաբերել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ երկրի տնտեսական զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter