«Հրապարակ». պրինցիպի հարց է
Լոռիում տարածված լուրերի համաձայն՝ մարզպետի թափուր աթոռը զբաղեցնելու է նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Նրան այդ պաշտոնում տեսնում է ՀՀ վարչապետը: Իսկ ինքը՝ Լոռվա նախկին մարզպետը, այդ հարցը հայտարարել է «պրինցիպի» հարց ու ասել, որ ամեն գնով հասնելու է ուզածին: Սակայն, թերթի աղբյուրների փոխանցմամբ, Քոչինյանին իշխանությունները, մասնավորապես՝ հանրապետականները, դեմ են: Դեռ չնշանակված՝ Քոչինյանը հայտարարել է, որ «վրեժ է լուծելու նախկին աշխատակիցներից, նաեւ՝ որոշ պաշտոնյաներից, ովքեր իր դեմ խոսել եւ գործել են»: Այդ իսկ պատճառով ԱԺ եւ նախագահական ընտրություններից առաջ իշխանություններին ձեռնտու չէ, որ լարված իրավիճակ ստեղծվի Լոռիում, ուստիեւ Քոչինյանի նշանակմանը դեմ են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել