Նախագահն ընդունել է Էլ-Քուվեյթի նահանգապետին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ Շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է նախագահի հասրակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, և արդեն ավանդական են դարձել երկու երկրների միջև տարբեր մակարդակների փոխայցելությունները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և այդ ամուր հիմքի վրա այսօր տարբեր ոլորտներում հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները Հայաստանի և արաբական երկրների, այդ թվում՝ Քուվեյթի Պետության միջև: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Էլ Քուվեյթի նահանգապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա զարգացնելու և ավելի ընդլայնելու հայ-քուվեյթյան հարաբերությունների օրակարգը»,- նշված է հաղորդագրության մեջ: Մանրամասն` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել