HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ՀԱԿ-ի հետ ընտրությունների կգնան պայմանով

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել հայրապետյանը, պատասխանելով իր կուսակցության՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ թերթի հարցին, ասել է. «Կգա ժամանակը՝ մենք դրա մասին կասենք: բայց թիմով ընտրությունների գնալ նշանակում է ծրագիր ունենալ: Եթե մենք այնտեղ չենք ֆիքսելու հայոց լեզվի խնդիրը, ՀՀ-ում ռուսական ներկայության ահռելի չափաբաժինը, ռազմաբազաների՝ եւս 4900 տարով երկարացնելու անհեթեթությունը, խորհրդային ԿԳԲ-ի արխիվները բացելը ու փոխարենը՝ սեւեռվելու եւ ծրագրային կետ ենք դարձնելու Րաֆֆի Հովհաննիսյանի ֆիզիկական տվյալների մասին հարյուրավոր հրապարակումները (սա խայտառակություն է), ապա, իհարկե, մենք նախ պիտի ճշտենք՝ ում հետ ուր ենք գնում: Մեզ համար սրանք առաջնային պահանջներ են, բայց ՀԱԿ ուժերը սրանց կհամաձայնե՞ն: Ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ՝ մեզ համար նույն տրամաբանության մեջ են լինելու, այլ են նախագահական ընտրությունները»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter