Սպասվում է փոփոխական եղանակ
Նոյեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-29-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ին ցերեկը կբարձրանա 1-2, արևելյան շրջաններում` 2-3 աստիճանով, 29-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում նոյեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 27-29-ին սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մանրամասն` այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել