«Հայկական ժամանակ». եվս երկու ամիս
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մ. Պապոյան) բավարարել է Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը: Այս մասին թերթը տեղեկացել է ՀՔԾ-ից:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհ. Թամամյանը անազատոթւյան մեջ է մարտի 24-ից: Նրա կալանքի ընթացիկ ժամկետը կլրանար հուլիսի 24-ին: Թամամյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ուր երկար տարիներ գործուղել է բազմաթիվ մարդկանց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել