Սևանա լիճ է բաց թողնվել 366 հազար հատ մանրաձուկ
Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, մարզպետարանի և շահագրգիռ այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է 2013 թ. պետական բյուջեով նախատեսված ձկան պաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ Գեղարքունիքի և ամառային իշխանի մանրաձկների բացթողնման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Մանրաձկան բացթողնումն իրականացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գետի գետաբերանին: Սևանա լիճ է բաց թողնվել 3 գրամ և ավելի կշռով 200 հազար հատ «Ամառային բախտակ» և166 հազար հատ «Գեղարքունի» տեսակների մանրաձուկ, ինչը ձեռքէ բերվել«Արևաձուկ» կազմակերպությունից և «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ից՝ օրենքով սահմանված կարգով վերջիններիս հետ կնքված պայամանագրերի պահանջներին համապատասխան: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 60 մլնՀՀ դրամ:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բնապահպանական պետական տեսչությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարել է մանրաձկան բացթողնման վայրում երեք օր ուժեղացնել հսկողությունը և սահմանել շուրջօրյա հերթապահություն:
ՀՀ բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության միջև ստորագրվել է եռակողմ միջոցառումների ծրագիր՝ դեկտեմբերի 5-ից 25-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման համատեղ գործողությունների վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել