HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուգարքի հրդեհից տուժած բնակչները կապահովվեն ժամանակավոր վարձու կացարաններով

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև նոյեմբերի 24-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի ունեցած արտակարգ պատահարին: Նշված օրը հրդեհ էր բռնկվել Գուգարք գյուղում գտնվող փայտյա երկհարկանի կացարանների տարածքում: Աբողջությամբ այրվել էր երկհարկանի փայտյա բնակելի շինությունը՝ վեց ժամանակավոր կացարանով: Դեպքի վայր էր մեկնել հրշեջ փրկարարական ծառայության չորս մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Բնակիչները ժամանակին տարհանվել են: Զոհեր և տուժածներ չկան, սակայն անօթևան է մնացել 22 բնակիչ

Այսօրվա աշխատանքային քննարկման ժամանակ Ա. Նալբանդյանը  նշել, որ արդեն զրուցել է Գուգարքի համայնքապետի, պատկան կառույցների պատասխանատուների հետ, ովքեր տեղեկացրել են, որ ներկայում ճշտվում են հրդեհի պատճառները և այլ հարկավոր մանրամասներ:

«Մարզպետը հայտնեց, որ այդ կացարաններում մշտական բնակության գրանցում ունեցած, հրդեհից տուժած ընտանիքները կապահովվեն ժամանակավոր վարձու կացարաններով. ձմռան ամիսներին մարզպետարանը կաջակցի նրանց՝ վճարելով բնակարանների վարձը»,- տեղեկացնում է նախարարությունը: 

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի, lorinews.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter