HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ոստիկանապետն աշխատանքից ազատել է ԿՊԶ-ի պետին

Երեկ թերթը տեղեկացել է, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի՝ ԿՊԶ-ի պետ Էդիկ Գալստյանը: «ՉԻ»-ի հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հաստատել է լուրը: Երբ նրանից թերթը փորձել է ճշտել, թե ինչն է եղել պատճառը, նա ասել է, թե ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը ոստիկանապետը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն: «Ինչի՞ համար»,- շարունակել է «ՉԻ»-ն. Նազարյանն էլ ի պատասխան միայն հավելել է, որ գործընթացը «օրենքի սահմաններում» է:

Թերթը հիշեցնում է, որ Էդիկ Գալստյանն այն անձնավորությունն է, որը մարտի 1-ին ծեծի է ենթարկել «ՉԻ» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter