
Քայլերթ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության (լուսանկարներ)
Այսօր մեկնարկեց «Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակ» խորագրով ամենամյա քարոզարշավը:
Ուսանողական այգուց սկսվեց քայլերթ, որի ընթացքում անցորդներին բաժանվում էին տեղեկատվական նյութեր:
Երթի մասնակիցների խոսքերով` քարոզարշավն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը:
Այսօրվա երթի միջոցով նրանք փորձում էին բարձրաձայնել կանանց իրավունքները և լսելի դարձնել նրանց ձայնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել