
Վերաբացվեց Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդյանի կիսանդրին
Հակոբ Պողոսյան
Նոյեմբերի 24-ին Ղարաբաղում նշվեց Սրխավենդի մոտոհրաձգային առանձնակի գումարտակի կազմավորման 22 ամյակը: Գումարտակի տարածքում վերաբացվեց Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդյանի (Պետո) բրոնզե կիսանդրին: Երեք տարի առաջ այստեղ տեղադրվել էր Պետոյի գիպսե կիսանդրին: Կիսանդրու հեղինակը Անդրանիկ Պողոսյանն է:
Պետրոս Ղեւոնդյանը 1989 թ.-ից ակտիվ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը եւ ազատագրական մարտերին՝ Արցախի տարբեր շրջաններում: Պետոն Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարն էր: 1993թ. հունվարին Սրխավենդում խփեց թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը: Պետրոս Ղեւոնդյանը զոհվել է 1994 թ.-ի փետրվարի 14-ին Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղում:
1996 թ-ին` հետմահու, ԼՂՀ-ի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: 2001 թ. Պետրոս Ղեւոնդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում:
Մեկնաբանել