HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ազգային ուտեստների փառատոն` Գյումրիում

«Գյումրին՝ 2013թ. ԱՊՀ  մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 13-ին Գյումրիում անցկացվեց «Հացի» փառատոն, իսկ նոյեմբերի 26-ը նշանավորվեց  «Արեւելյան եւ արեւմտյան Հայաստանների ազգային խոհանոցի եւ կենցաղի ցուցադրություն-համտես» փառատոնով:  «Հոկտեմբեր» կինոթատրոնի սրահում ձեւավորված փոքրիկ տաղավարներում փառատոնի մասնակիցները ներկայացրել էին արեւմտյան եւ արեւելյան Հայաստանի տարբեր շրջանների ճաշատեսակները:

«Մայրիկիս ճաշերը, մոռացված ճաշատեսակներ, տոնական ճաշեր, բուժական-դիետիկ ճաշեր եւ այլն: Մեր փառատոնի ժամանակ դուք կհամտեսեք նաեւ շատ անծանոթ ուտեստներ, որոնք մեր կենցաղում ընդունված չեն, սակայն բնորոշ են եղել ասենք Ալաշկերտին, Բայազետին, Կարինին,-ասում է միջոցառման կազմակերպիչ, Գյումրու մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Սահակյանը,-մենք միայն ճաշը չենք ներկայացնում: Նեկայացնում ենք նաեւ դրան ուղեկցող ծեսը: Այդ հարցում մեզ շատ է օգնել Լուսիկ Ագուլեցին: Այստեղ, տաղավարներում կարող եք տեսնել Համբարձման ծիսական արարողակարգի ժամանակ ինչ աքսեսուրաներ են եղել կամ ինչ սիմվոլիկաներ են եղել Վարդավառի ծիսական արարողության ժամանակ, նաեւ Սուրբ Խաչի, Զատիկի»:

Կարինե Սահակյան Լուսիկ Ագուլեցի

Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանների միաձուլումը փառատոնի կազմակերպիչները ստացել էին ձկնատեսակներով ձեւավորված սեղանի միջոցով: Նշված տաղավարում ներկայացված էր Վանա ծովից բերված տառեխն ու Սեւանա լճի իշխանը:


«Ճաշատեսակների մի մասի բաղադրատոմսերը մեզ են փոխանցել արեւմտյան Հայաստանից գաղթած մեր հայրենակիցների սերունդները: Միակ բանը, որ փառատոնի ընթացքում կգտնեք ոչ ճաշատեսակի տեսքով, ու որը կխորհրդանշի արեւմտայն Հայաստանը, դա Արտամետի խնձորն է»,-հավելում է Կարինե Սահակյանը:

Փառատոնի սկիզբն ազդարարվում է եկեղեցու մոտ՝ մատաղի ծիասակարգով: Ըստ Կարինե  Սահակյանի, ճաշերի ճաշը դա մատաղն է, որը զոհաբերական կերակուր է համարվում:

«Ես կարծում եմ, որ այս տարի անցկացված միջոցառումներից ամենաշքեղը եղել են «Հացի» եւ հիմա էլ «Ազգային ուտեստների» փառատոնը,-նշում է նկարչուհի Լուսիկ Ագուլեցին,-իհարկե լավ կլիներ, եթե նման միջոցառումներ հաճախակի լինեին, բայց բոլորս էլ հասկանում ենք , որ գումարների խնդիր է: Ամեն դեպքում, թեկուզ քիչ, բայց նման փառատոնների անցկացումը գեղեցիկի, մշակույթի նկատմամբ սեր, ճաշակ է ձեւավորում մարդկանց մոտ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter