HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ դպրոցական մարզիկները առաջին անգամ կմասնակցեն Գիմնազիադա-2013-ին

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում կայանալիք դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադային մասնակցելու նպատակով Բրազիլիա է մեկնել Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը: Խաղերի ծրագրում ընդգրկված են 8 մարզաձևեր, Հայաստանը ներկայացուցիչները հանդես կգան հինգ մարզաձևերում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո:

Հայաստանի դպրոցականների թիմերում ընդգրկվել են հանրապետության դպրոցականների առաջնություններում հաղթած պատանի մարզիկները: 2011-ին Հայաստանը կովկասյան երկրներից միակն է, որ դարձել է դպրոցական մարզիկների համաշխարհային ֆեդերացիայի լիիրավ անդամ և իրավունք ստացել մասնակցելու Միջազգային ֆեդերացիայի կազմակերպած բոլոր միջոցառումներին Բրազիլիայում կխաղարկվի մեդալների 78 հավաքածու, խաղերին կմասնակցեն 1996-1999թթ. ծնված մարզիկներ աշխարհի 40 երկրներից: Հայաստանը խաղերին մասնակցում է առաջին անգամ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից: 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter