HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի ազգային փոքրամասնությունները և նոր կառավարական ծրագիրը

Մի քանի օր արաջ Վրաստանի պառլամենտը հաստատեց երկրի նոր կառավարությունը և նոր կառավարական ծրագիրը: Ծրագիրը բաղկացած է մի քանի մասից և նրանում արտացոլված է նոր կառավարության տեսությունը երկրի քաղաքականության բոլոր ներքին և արտաքին ասպեկտների վերաբերյալ:

«Կառավարության քաղաքականությունը կհիմնվի Վրաստանի քաղաքացիների սուր արտահայտված շահերի վրա: Քաղաքացիների մասնակցությունը կառավարության քաղաքականության իրականացման և ծրագրման գործընթացում հանդիսանում է ամենակարևոր պայմանը»,- ասված է նոր կառավարական ծրագրի ներածականում:

Հարկ է նշել, որ կառավարական ծրագրում որպես առանձին մաս  ներկայացված է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը: Եկե՛ք ուսումնասիրենք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում նոր կառավարության տեսությունը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցի վերաբերյալ:

«Կշարունակվի ազգային փոքրամասնությունների ակտիվ ներքաշումը երկրում ընթացող իրադարձությունների և որոշում ընդունելու գործընթացներում, ազգային փոքրամասնություններին վերաբերող բոլոր պետական ծրագրերը կիրականացվեն իրենց ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ:

Պետությունը կաջակցի պետական լեզվի ուսուցման գործընթացին, բոլոր ցանկացողները պետական լեզուն սովորելու հնարավորություն կստանան: Պետությունը նաև կապահովի կրթություն ստանալու հասանելիությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:

Պետությունը կնպաստի մշակույթի, լեզվի, սովորույթների և ազգային փոքրամասնությունների արժեքների պահպանմանը: Պետությունը կաջակցի ազգային փոքրամասնությունների խնդիրների, մշակույթի և այլ թեմաների կանոնավոր լուսաբանմանը վրացական ԶԼՄ-ներում: Ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման նպատակով կիրականացվի պատմական հուշարձանների և թանգարանների պաշտպանություն և զարգացում:

Պետությունը կաջակցի ազգային և կրոնական փոքրամասնությունների արժեքների, մշակույթի, պատմության, կրոնի վերաբերյալ հասարակության գիտելիքների խորացմանը: Ինչպես նաև կնպաստի հանդուրժողականության մակարդակի բարձրացմանը, մշակութային բազմակարծության, միջկրոնական և միջմշակութային երկխոսության, հասարակության մեջ կապերի հաստատմանը: Պետությունը կաջակցի քաղաքային ինտեգրացիայի և ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող    կազմակերպություններին:      

Կմշակվի քաղաքականություն և գործողությունների ծրաքիր, որոնց նպատակը կլինի մի կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, նրանց ինքնության պահպանումը, մյուս կողմից նրանց լիարժեք ինտեգրումը վրացական հասարակության մեջ»:

Այդ կերպ, այն դեպքում, եթե տվյալ դրույթներն իսկապես արտացոլվեն կոնկրետ գործողությունների ծրագրում, և որ ամենակարևորն է, արտացոլվեն Վրաստանի օրենսդրության վրա, հնարավոր կլինի հաստատել, որ երկրի կառավարությունն, իսկապես,  վերանայել է իր վերաբերմունքը երկրում ապրող փոքրամասնությունների խմբերի հանդեպ:

«Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության մեջ կգրվի պետության երկարաժամկետ տեսություն և առավելություններ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Այդ թվում երկրի ցանկացած փոքրամասնության իրավունքների պաշտպանության բնագավառում: Իր հերթին գործողությունների ծրագրում մանրամասնորեն կգրանցվեն այն բազմաթիվ քայլերը, որոնք մոտակա տարիներին կնախաձեռնվեն կառավարության կողմից ժողովրդավարական համակարգեր կառուցելու և երկրում մարդու իրավունքների պաշտպանության համար», -ասված է կառավարական ծրագրում:

Եթե անցյալ տարի երկրում գոյություն ունեցող քաղաքական իրավիճակը իսկապես չէր նպաստում կառավարությանը իրականացնել ֆունդամենտալ բարեփոխումներ, ապա այսօր իրավիճակն արմատապես փոխվել է: Այսօր կառավարության ձեռքերում են գտնվում այն բոլոր անհրաժեշտ լծակները, որոնց բարեխիղճ օգտագործումը թույլ կտա պետությանը գրանցել իրական առաջընթաց իր իսկ քաղաքացիների իրավունքներին և նորմերին հետևելու և պաշտպանելու հարցում: Քաղաքական իրավիճակը տալիս է այդպիսի հնարավորություն, և տվյալ հնարավորության արհամարհումը հավասար կլինի հանցագործության` կատարված ընդդեմ երկրի հաստատականությանը և ապագայի բարեկեցությանը:

Ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը. «Մենակ հարսը տղա չի բերի»... Պետք չէ մոռանալ, որ շատ բան կախված է նաև մեզնից, հասարակությունից: Ինչքան բարձր ու համոզիչ հնչի մեր կողմնորոշումը, այնքան քիչ գայթակղություն կունենա կառավարությունը շեղվել նշված վերակառուցումներից և բարեփոխումներից:

Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի «Միություն» թերթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter