
Կուտակային կենսաթոշակների կառավարչի բաժնետեր է նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը»
ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները վերջին շրջանում տված տարբեր հարցազրույցներում, որպես կուտակային կենսաթոշակների ֆոնդերի կառավարիչներ, շահարկում են համաշխարհային համբավ ունեցող ընկերությունների անուններ:
Մասնավորապես հայտարարվել է երկու ընկերության մասին` ֆրանսիական «Ամունդի» և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ» ընկերությունների անունները: Իրականում, պարզվում է, այդ ընկերություններն ունենալու են բաժնեմաս ֆոնդի կառավարիչ ընկերությունում:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 19-ի որոշման համաձայն` արդեն իսկ գրանցվել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը եւ ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:
ՀՀ կենտրոնական բանկին գրավոր դիմեցինք` խնդրելով տրամադրել կուտակային ֆոնդի կառավարիչ ընկերությունների` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ» ընկերությունների հիմնադիրների և բաժնետերերի մասին տեղեկություններ:
Այսպիսով, համաձայն ԿԲ-ից ստացած պատասխանի` արդեն գրանցված «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր բաժնետերերն են Amundi ընկերությունը` 51% եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը` 49%:
Ստորև` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի բաժնետերերի ցուցակը և բաժնեմասը
Բաժնետերեր |
Ղեկավարներ |
Տեսակարար կշիռը կանոնադրական կապիտալում (%) |
SANDER Jean-Marie, CHIFFLET Jean-Paul |
15.56%, |
|
ՍԱԿԱՄ ԻՆՏԵՐՆԱՍԻՈՆԱԼ պարզ բաժնետիրական ընկերություն
|
|
12.44% |
Ստեփան Գիշյան |
|
1 % |
«Արմավիրի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ |
Մանասեր Հարությունյան |
14.08% |
«Արարատի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ |
Մարատ Հարությունյան |
12.28% |
«Արագածոտնի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ |
Գարուշ Գրիգորյան |
7.4% |
«Լոռու գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ |
Սամվել Վիրաբյան |
6.64% |
«Շիրակի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ |
Բագրատ Հեբեյան |
6.6% |
«Կոտայքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ |
Ֆրունզ Պողոսյան |
5.6% |
«Գեղարքունիքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ |
Խաչիկ Սահակյան |
5.28% |
«Տավուշի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ |
Կամո Մարդանյան |
4.8% |
«Սյունիքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ |
Արմեն Խաչատրյան |
4.28% |
«Վայոց ձորի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ |
Մխիթար Վարդանյան |
4.04% |
«Ցե-Կվադրատն» էլ, պարզվում է, նույնպես կցորդ ընկերություններով է հանդես գալու: ԿԲ-ն «Հետքին» հայտնել է, որ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գտնվում է գրանցման եւ լիցենզավորման փուլում և վերջինիս հիմնադիր բաժնետերերն են հանդիսանալու C-QUADRAT INVESTMENT AG եւ Talanx Asset Management GmbH ընկերությունները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել