HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԿամԱԶ»-ը ընկել է Արփա գետը

Հուլիսի 20-ին` ժամը 15.04-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Երևան-Մեղրի ավտոմայրուղու 110-րդ կմ-ում՝ Նորավանքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար եւ վարորդին ավտոմեքենայից դուրս բերման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ԿամԱԶ» մակնիշի 720ԼՕ43 պետհամարանիշով ավտոմեքենան, վնասելով պատնեշը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից` ընկնելով Արփա գետը:

Մինչ փորկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով, տարբեր աստիճանի մարմնական վնաս­վածք­ներով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ Երևանի բնակիչ, 1965 թ. ծնված Անդրանիկ Ալեքսանյանը: Փրկարարների կողմից Ա.Ալեքսանյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Այ­նու­հետև` տուժածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոց:

Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter