
Եգիպտոս-Հայաստան՝ 1-3, այսօր՝ Հայաստան-ԱՄՆ
Երեկ Անթալյայում կայացել է շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրը: Հայաստանի ընտրանին սպասվող հաղթանակ է տարել Եգիպտոսի ընտրանու հանդեպ: Առաջին եւ երրորդ տախտակների վրա հանդես եկող Մովսեսյանն ու Սարգսյանը սեւերով ոչ-ոքի են խաղացել, իսկ սպիտակներով խաղացող Հակոբյանն ու Պետրոսյանը հաղթել են մրցակիցներին:
Մյուս խաղերում նույն 3-1 հաշվով ԱՄՆ-ը հաղթել է Ռուսաստանին, Ադրբեջանը՝ Հոլանդիային, Գերմանիան՝ Թուրքիային: Ուկրաինան 2,5-1,5 հաշվով առավելության է հասել չինացիների հանդեպ: Մրցաշարային աղյուսակն առայժմ գլխավորում են գերմանացիներն ու ադրբեջանցիները, որոնք 2-ական հաղթանակ են տարել, վաստակել 4-ական միավոր, իսկ անհատական ցուցանիշներով՝ 5,5-ական: Ուկրաինան նույնպես ունի 4 թիմային միավոր, սակայն շախմատիստները վաստակել են 5 միավոր: Հայաստանի ընտրանին 4-րդն է 1-ական հաղթանակով ու ոչ-ոքիով (3 թիմային, 5 անհատական միավոր):
Այսօր կկայանան Հայաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Չինաստան, Ուկրաինա-Ադրբեջան, Հոլանդիա-Գերմանիա, Թուրքիա-Եգիպտոս պարտիաները: Տեղի կունենան Արոնյան-Նակամուրա, Կամսկի-Մովսեսյան, Օնիշչուկ-Վլ. Հակոբյան, Վարուժան Հակոբյան-Սարգսյան մրցավեճերը:
Լուս.՝ armchess.am-ի
Մեկնաբանել