Պատգամավոր Խաչիկ Հարությունյանին կփոխարինի Լևոն Դոխոլյանը
Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2013 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Խաչիկ Հարությունյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Մարտունի Դոխոլյանին տալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԸՀ-ն:
Լուսանկարը` Լ. Դոխոլյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել