Սիրահարների զբոսայգու հարակից տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ
Այսօրվա նիստում կառավարությունն ընդունել է Երևան քաղաքի Պ. Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու որոշում:
Նշված տարածքում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, և ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 19-ի որոշմամբ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն դրա ձեռքբերողն է:Ընկերությունը այդ վայրում մասամբ կատարել է օտարման գործընթաց և տարածքի նկատմամբ նոր բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու նպատակը նշված աշխատանքի շարունակումն է:
«Այսպիսով, մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային բնակելի ֆոնդը»,- նշված է կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել