HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենի գլխավոր խորհրդականը հորդորել է ոստիկաններին չխոչընդոտել Վարդգես Գասպարիի նստացույցին

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին  այսօր կեսօրից Մարդու իրավունքների պաշտպանի  գրասենյակի  դիմաց 24-ժամյա հացադուլ և նստացույց է սկսել՝ պահանջելով, որ Պաշտպանի աշխատակազմը  հրապարակի՝  իրեն օգոստոսի 23-ին  ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ ունեցած ողջ տեղեկատվությունը, այնինչ, Պաշտպանի աշխատակազմը ժամանակին ուղարկել է պարոն Գասպարիին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ամբողջական տեղեկատվությունը  ոստիկանությունից ստացված պատասխանների վերաբերյալ: Այնուհանդերձ,  այսօր նրան նաև առձեռն տրամադրվեց արդեն իսկ ուղարկված փաստաթղթերի պատճենները:

 Պաշտպանի գլխավոր խորհրդական Ռուբեն Մարտիրոսյանը զրուցել է Վ. Գասպարիի հետ, հրավիրել ընդունարան,  սակայն նա հրաժարվել է: 

Պաշտպանի աշխատակազմի կողմից Վարդգես  Գասպարիին է առաջարկվել տաք ըմպելիք՝ թեյ կամ սուրճ, ինչպես նաև վատ եղանակի դեպքում պատսպարվելու համար անհրաժեշտ  բոլոր  պարագաները:

Պաշտպանի գլխավոր խորհրդականը քիչ առաջ  մուտքի մոտ  ժամանած ոստիակններին հորդորել է չխոչընդոտել պարոն Գասպարիի  նստացույցին՝ համարելով, որ դա նրա իրվունքն է և բողոքը արտահայտելու  նրա նախընտրած տարբերակը: Այս մասին հայտնում է Պաշտպանի աշխատակազմը: 

Մեկնաբանություններ (1)

Ռուզան
Հավանում եմ մեր ՄԻՊ-ին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter