HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն` մարզպետների և քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ

ՀՀ տարածքային  կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների հետ:

Փոխվարչապետը  տեղեկություններ ներկայացրեց 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին համահարթեցման սկզբունքով  հատկացվող դոտացիաների ծավալների,  համայնքներին վերաբերող այլ ծրագրերի մասին:

Նշվեց, որ 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին հատկացվող դոտացիայի ընդհանուր  ծավալը կկազմի շուրջ 39 մլրդ դրամ` 2013թ. 36,2 մլրդ դրամի դիմաց: Բացի այդ,  նախագծով նախատեսվում է եւս 2 մլրդ դրամ հատկացնել  համայնքներին`  չեզոքացնելու համար  2013թ. հուլիսից  նվազագույն աշխատավարձերի, ինչպես նաեւ  էներգակիրների սակագների բարձրացման հետեւանքով համայնքային  բյուջեների համար առաջացող ռիսկերը:

Միաժամանակ  փոխվարչապետը համայնքների ղեկավարներին հորդորեց 2014թ. համար կազմել իրատեսական բյուջեներ` հաշվի առնելով բոլոր ռեզերվները: Նա նաեւ առաջարկեց մինչեւ ապրիլ գույքագրում իրականացնել համայնքային ենթակայության հիմնարկներում եւ  դրանց արդյունավետ գործունեության համար  առավել օպտիմալ  եղանակներ ընտրել:

Ա. Գեւորգյանն առանձնահատուկ անդրադարձավ խոշոր հարկատուների կողմից հողի հարկի, գույքահարկի եւ  վարձակալության մասով պարտավորությունները ժամանակին կատարելու հարցին: Ըստ ուսումնասիրությունների`  500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություններ ունեցող սուբյեկտների մեծ մասը բաժին է ընկնում քաղաքային համայնքներին, ուստի փոխվարչապետը համայնքապետներին հորդորեց գործնական քայլեր ձեռնարկել` հարկատուների կողմից պարտավորությունների` ժամանակին եւ ամբողջությամբ  կատարումն ապահովելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը փոխվարչապետը պատասխանեց նաեւ համայնքապետների կողմից բարձրացված հարցերին:

Այնուհետեւ խորհրդակցությունը շարունակվեց մարզպետների հետ առանձին, որի ժամանակ  քննարկվեցին դեկտեմբերի սկզբին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին եւ համաժողովի շրջանակում անցկացվելիք ցուցահանդեսին վերաբերող կազմակերպչական  հարցեր, ինչպես նաեւ ընթացիկ այլ խնդիրներ: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter