HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին օգտագործել է անձնագրային ծառայությունից ստացված կեղծ անձնագիր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Ռ. Բ.-ի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռ. Բ.-ն, բնակվելով Ֆրանսիայում և չպարզված հանգամանքներում ձեռք բերելով ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնի անձնագրային ծառայության կողմից առանց օրինական հիմքերի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ 1998 թվականի նոյեմբերի 30-ին տրված ակնհայտ կեղծ անձնագիրը, այն օգտագործել է Ֆրանսիայում, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին վերադառնալով Հայաստան և ներկայացնելով «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում` ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter